-
19.05.2017|
00:59
ԱԺ խոսնակի պաշտոնում Արա Բաբլոյանին առաջադրելու ՀՀԿ ղեկավարի որոշումը անակնկալ էր անգամ սեփական կուսակիցների համար: Մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները նշում են, որ Բաբլոյանն ընդամենը «անցումային» պաշտոնյա է, 2018-ին քաղաքական նոր վերադասավորումներ են լինելու, և հազիվ թե նա մնա խոսնակի պաշտոնում:
-
18.05.2017|
22:33
ԱԺ նախագահի թեկնածու Արա Բաբլոյանը նշում է՝ եթե ընտրվի, առաջին քայլը կլինի հորդորել «Ելք» խմբակցության պատգամավորներին երդվել ժողովրդի առաջ:
-
18.05.2017|
22:32
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ ԱԺ նախագահի պաշտոնում ընդդիմադիր թեկնածուի առաջադրումով փորձ է արվում ԱԺ-ն դարձնել ինքնուրույն ու զսպող մարմին:
-
18.05.2017|
17:07
Քաղաքական բանավեճերի և խարդավանքների սեզոնը բացվեց: Խորհրդարանն սկսեց վեցերորդ գումարման աշխատանքները: Հաշվի առնելով կուսակցությունների կազմը և ներկայացված դեմքերը, առաջիկա հինգ տարում ինտրիգների պակաս չի լինելու:
-
18.05.2017|
14:56
ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը կարծում է, որ ճիշտ չէ պատգամավորների՝ մեկը մյուսի փոխարեն քվեարկելու երևույթը:
-
18.05.2017|
14:55
Վստահեցնում եմ, որ աշխատանքային բոլոր քայլերս բխելու են մեր հանրապետության շահերից՝ Ազգային ժողովում իր ելույթում ասաց ՀՀԿ-ից առաջադրված ԱԺ նախագահի թեկնածու Արա Բաբլոյանը:
-
18.05.2017|
14:52
«Ոչ մի հիասթափություն, ոչ մեկից էլ հիասթափված չեմ։ Բոլորի ցավն էլ տանեմ։ Ով ձայն ա տվել, շնորհակալ եմ, ով էլ չի տվել, էլի շնորհակալ եմ»,- ասաց Ծառուկյանը։
-
18.05.2017|
14:49
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ՀՀԿ-ին, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին, «Ելք» կուսակցությունների դաշինքին և ՀՅԴ-ին ազատ, թափանցիկ և բարձր գնահատականի արժանացած ընտրությունների միջոցով ՀՀ գալիք հինգ տարիների համար քաղաքական պատասխանատվության բաժին ստանձնելու համար։ Շնորհավորում եմ վեցերորդ գումարման Աժ բոլոր պատգամավորներին և մաղթում բեղուն աշխատանք։
-
18.05.2017|
10:57
Այսօր՝ 2017-ի մայիսի 18-ին, ժամը 10-ին աշխատանքները կսկսի 6-րդ գումարման Ազգային ժողովը, որ ընտրվեց ապրիլի 2-ին: Երեկ ՀՀԿ ԳՄ նիստում հայտնի դարձան ՀՀԿ ԱԺ նախագահի և փոխնախագահների, 6 հանձնաժողովների նախագահների թեկնածուները: Նրանց այսօր կոալիցիոն մեծամասնությունը բարեհաջող կընտրի: ԱԺ նախագահ կլինի Արա Բաբլոյանը: Բժիշկ: Մանկաբույժ:
-
17.05.2017|
00:06
Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նստաշրջանը կմեկնարկի մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ին: Առաջին նիստը կվարի ամենատարեց պատգամավորը, եթե Նապոլեոն Ազիզյանը մանդատ չստանա, նիստը կվարի Արա Բաբլոյանը: